Հայաստանի ՌԴ ռազմաբազան ՌԷՊ վարժանքներ է սկսել

Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները դաշտային ելք և ռադիոէլեկտրոնային պայքարի վարժանքներ են սկսել Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռազմաբազայի նորակոչիկների համար անցկացվում են «Ինֆաունա» ՌԷՊ համակարգի շահագործման ուսուցման պարապմունքներ: Մինչ այդ զինծառայողների համար անցկացվել են տեսական պարապմունքներ, որոնց ընթացքում նրանց ներկայացվել են ՌԷՊ համակարգի հնարավորություններն ու բնութագրերը:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102”րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Վարժանքների ընթացքում զինծառայողները սովորելու են ՌԷՊ համակարգը երթայինից բերել մարտական վիճակի, իրականացնել ռադիոհետախուզություն և ճնշել պայմանական հակառակորդի ռադիոկապը:

Իսկ վարժանքների ավարտին նախատեսվում է «Ինֆաունա» ՌԷՊ համակարգերով անցկացնել մարտավարամասնագիտական զորավարժություն:

Ավելացնենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազան «Ինֆաունա» համակարգերի առաջին խմբաքանակը ստացել է այս տարվա մայիսին, իսկ երկրորդ խմբաքանակը նախատեսվում է ստանալ մինչև տարվա վերջ:

«Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։

Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *