Օգոստոսի 10-ին Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել, որի ընթացքում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են զինված խմբավորման 3 անդամ, հատուկ նշանակության մեկ աշխատակից էլ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է « Կովկասյան հանգույց» պարբերականը։
Իսկ ինչպես հայտնում է ռուսաստանյան « Չեռնովիկ» լրատվակայքը, միջադեպի վայրում ուժայինները շարունակում են աշխատել, հնարավոր է այնտեղ դեռ թաքնված լինի 2-3 զինյալ։ Սպանված զինյալների մասին հավելյալ տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
Ըստ ռուսաստանյան « ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տվյալների, հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել է 4 զինյալ։ Միջադեպի վայրից առգրավվել է 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ և զինամթերք։
Ըստ ռուսաստանյան « Lifenews» լրատվամիջոցի՝ օգոստոսի 11-ին հրապարակած տվյալների, Դաղստանում սպանված 4 զինյալների մեջ է նաև «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ ղեկավար Մագոմեդ Սուլեյմանովը։ Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Սուլեյմանովից բացի, սպանվել են նաև «Դաղստանի էմիր» Կամիլ Սաիդովը և Աբդուլա Աբդուլաևը։ Մյուս զինյալի ինքնությունը դեռ չի պարզվել։
Pingback: Դաղստանում սպանվել է «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկը | Ռազմ.info