Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասին • Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության սպան ինքնասպան է եղել • Ադրբեջանական աղբյուրները հայտնում են ԶՈւ զինծառայողի ինքնասպանության մասին • Ադրբեջանի ՊՆ-ն ընդունե է Թուրքիայի ԶՈւ ԳՇ հետախուզության պետին։

• Ապրիլի 7-ին ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են զինված ուժերում գրանցված 2 կորստի և մարտական պայմաններում վիրավորված 3 զինծառայողի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։

• Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Ալիև Ազեր Նամիգ օղլուն ինքնասպան է եղել՝ նետելով իրեն Բաքվի Նարիմանովի շրջանի բնակարանից՝ 7-րդ հարկից։

• Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասերից մեկում ապրիլի 9-ին գրանցված ինքնասպանության մասին: Իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինծառայող Աբբասով Ռզա Հուսեյնաղա օղլուն։

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Մեհմեթ Դայսալային։ Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հարցերը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նեվզաթ Թաշդելերը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *