Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015

Հակառակորդի կրակոցներից 2 զինծառայող է զոհվել • Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել • ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին • ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը • Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը • Կստեղծվի ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական կառույցները համակարգող խորհուրդ • Սեպտեմբերին Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի համատեղ զորավարժությանը • Շահագործման են հանձնվել ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը • 102-րդ ռազմաբազայի հրետանավորները պատրաստվում են «Հրետանային կրակի վարպետ» մրցույթին • Ռազմինֆո-ն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ

ՊԲ ստորաբաժանման կրակային զորավարժության ընթացքը

ՊԲ ստորաբաժանման կրակային զորավարժության ընթացքը

• ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Հայկ Քեշիշօղլյանը։

• Ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Լևոն Միրզոյանը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ զինծառայողը  հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

• Ապրիլի 10-ին  ՊԲ արևելյան ուղղության զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը:

• Մարտի 31-ին Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի անձնակազմը դասակների կազմով անցկացրել է գիշերային վարժանքներ, որոնց նպատակն է եղել կատարելագործել անձնակազմի հմտությունները գիշերային հարձակողական մարտի պայմաններում: Վարժանքները կազմակերպվել են հաշվի առնելով ադրբեջանական կողմի հաճախակի դարձած գիշերային դիվերսիոն գործողությունները։

• Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայում հանդիպել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ռազմական ոլորտի երկկողմ համագործակցության հարցեր և տեսակապով զրուցել Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայող հայ խաղաղապահների հետ:

Հայաստանի պատվիրակության անդամները Իտալիայի պաշտպանության նախարարությունից տեսակապով զրուցել են Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայություն անցնող հայաստանցի խաղաղապահների հետ

Հայաստանի պատվիրակության անդամները Իտալիայի պաշտպանության նախարարությունից տեսակապով զրուցել են Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայություն անցնող հայաստանցի խաղաղապահների հետ

• Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին, որտեղ մասնավորապես քննարկվել է միասնական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման հարցը։

• Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության խորհուրդ, որի առաջին նիստին նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածքում սպառազինություններն ընդհանուր ստանդարտի բերելու հարցը:

• Սեպտեմբերին Ռուսաստանում և Ղազախստանում անցկացվելու է ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի «Մարտական համագործակցություն-2015» զորավարժությունն։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը։

• Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շահագործման են հանձնվել բժշկական երկու մասնաշենքերը, որտեղ կգործեն թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, ատամնաբուժական, ռազմադաշտային թերապիայի և մի շարք այլ բաժանմունքներ:

• Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտ 50 հրետանավոր զինծառայողներ «Ալագյազ» զորավարժարանում մարզումներ են անում ՌԴ-ում անցկացվելիք «Հրետանային կրակի վարպետ» միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Մարզումների ժամանակ

Մարզումների ժամանակ

• Կանանց տոների առթիվ Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկներից Նաիրա Արշակյանի, Արմինե Գրիգորյանի և Սեդա Սադյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց զինվորական կյանքը։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *