Թուրքիայում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինի գլխավորած պատվիրակությունը սիրիացի ապստամբներին մարզելու և զինելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի կազմակերպման համար մարտի 11-ին մեկնել է Թուրքիայի Քիրշեհիր կենտրոնական նահանգ: Համաձայն թուրքական «Անադուլու» պետական լրատվական գործակալության տեղեկության՝ որոշվել է, որ «Սիրիայի Ազատ բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման զինյալների շուրջ 300 հոգանոց առաջին խումբը Քիրշեհիրի Քամանի շրջան կժամանի մինչև մարտի 15-ը:

Սիրիայի զինյալներ

Սիրիայի զինյալներ

Նախատեսվում է, որ մարզումներից հետո ՍԱԲ զինյալները կռվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև Ասադի կառավարության դեմ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայում կռվող մի շարք խմբավորումների զինյալների համար մարզումներ կազմակերպելու և ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են 2015-ի փետրվարի 19-ին: Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Հավելելնք նաև, որ գեներալ Օսթինը եղել է նաև մայրաքաղաք Անկարայում և նաև հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Նեջդեթ Օզելին:

One response to “Թուրքիայում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը

  1. Pingback: ԱՄՆ-ն կարող է հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել թուրքական ավիաբազայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *