«Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստանում է Վրաստանի ԶՈւ հերթական զորախումբը

Վրաստանի զինված ուժերի հետևակային 3-րդ բրիգադից ընտրովի հավաքած վաշտը 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում արդեն Աֆղանստանում է։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վրաստանյան զինծառայողներին Աֆղանստանում դիմավորել է Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Մամուկա Քավթարաձեն։

Վրաստանյան վաշտի հիմնական առաջադրանքը լինելու է «Վճռական աջակցություն» առաքելության շտաբի անվտանգության ապահովումը, որը տեղակայված է մայրաքաղաք Քաբուլում։ Նշվում է նաև, որ զինծառայողները փոխարինելու են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներից մեկին։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Հավելենք, որ վաշտն Աֆղանստան է մեկնել համաձայն Վրաստանի խորհրդարանի 2014թ. դեկտեմբերի 26-ի որոշման։ Սույն հերթափոխի զինծառայողներն առաքելությունն իրականացնելու են 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը մեկնարկել է Աֆղանստանում՝ 2015-ի հունվարի 1-ից։ Վրաստնն այդ առքելությանը մասնակցում է ամերիկյան զորախմբի կազմում՝ շուրջ 750 զինծառայողով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *