Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գարազադե Անար Վիդադի օղլուն (Qarazadə Anar Vidadi oğlu), որը, ադրբեջանական կողմի վարկածով, վիրավորվել էր առաջնագծում «հայկական հարձակման հետևանքով», ստացած վնասվածքներից մահացել է հոսպիտալում։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալներով՝ զինծառայողը զորակոչվել էր Ադրբեջանի Բիլյասուվար հարավային շրջանից։

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հիշատակում՝ երբ էր վիրավորվել զինծառայողը։ Կարելի է ենթադրել միջադեպը գրանցվել էր հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում, երբ առաջնագծում իրավիճակը լարված էր։ Ընդ որում, Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ oգոստոսի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ ունենալով մեկ զոհ և վիրավորներ։ Չի բացառվում, որ մահացած զինծառայողը այդ վիրավորների շարքում էր, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ լռում էր։

Այսպիսով, հուլիսի 31-ից մինչ այժմ ադրբեջանական կողմն ընդունել է առաջնագծում իր կորուստներից 15-ը։

2 responses to “Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր հուլիսի 31-ի գիշերվա իր կորուստները | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *