Բարդայի կորպուսի հրամանատարը՝ Ադրբեջանի զինուժի մարտական կորուստների «քավության նոխազ»

Համաձայն ադրբեջանական կողմի լուրերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն արձակուրդում է եղել, երբ հուլիսի 31-ի գիշերն առաջնագծում սպանվել են առնվազն 9 զինծառայողներ:

Ադրբեջանական Axar.az կայքի փոխանցմամբ՝ Հասանովը պատրաստվում է պատժել Ադրբեջանի ԶՈւ Բարդայի 1-ին կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, քանի որ «հայկական կողմը հարձակվել է նրա պատասխանատվության ներքո գտնվող առաջնագծի հատվածի վրա»։

Հիշեցնենք, որ Օսմանովին գեներալ-լեյտենանտի կոչում էին շնորհել այս տարի` Ադրբեջանի զինված ուժերի օրվա՝ հունիսի 26-ի նախօրեին: Օսմանովը Բարդայի կորպուսը գլխավորում է 2004 թվականից` այդ պաշտոնում փոխարինելով Քաբիլ Մամեդովուն: 2013-ի սեպտեմբերին ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Օսմանը նշանակվի Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի գիշերն ադրբեջանական զինուժն առաջնագծում ունեցել է հաստատված 9 զոհ, իսկ ըստ Պաշտպանության բանակի ու Ռազմինֆոյի աղբյուրների՝ զոհերի թիվը շատ ավելին է։ Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս վիրավորվել էր ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը: Նա պարգևատրվել է Արիության մեդալով:

One response to “Բարդայի կորպուսի հրամանատարը՝ Ադրբեջանի զինուժի մարտական կորուստների «քավության նոխազ»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *