Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր հուլիսի 31-ի գիշերվա իր կորուստները

Օգոստոսի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացրեց՝ «հայկական հարձակման հետևանքով» վիրավորված զինծառայող Գարազադե Անար Վիվադի օղլուն մահացել է հոսպիտալում։ Իրենց հերթին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին՝ զինծառայողը վիրավորվել էր «հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Հորադիզում հայերի հարձակվելու պատճառով»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչ այդ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում վիրավորների շարքում այս զինծառայողի անունը բացակայում էր։ Ադրբեջանական լրատվամիջոցներում ևս խոսք չի եղել նրա վիրավորվելու մասին։ Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ադրբեջանական կողմը թաքցրել է հուլիսի 31-ին զինծառայողի վիրավորման դեպքը։

Բացի այդ, ադրբեջանական աղբյուրները հավաստիացնում են, թե հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում ունեցել են 13 կորուստ, սակայն նույն ադրբեջանական մամուլը հրապարակել է առնվազն 14-ի անունը։

  • Պայմանագրային, Ահմեդով Գարյաղդի Էլդար օղլու, ծնված 1992 թ, զորակոչված Աղդամի շրջանից։
  • Ալմազով Իսա Զիյադ օղլու, ծնված 1977 թ, զորակոչված Ղազախի շրջանից,
  • Պայմանագրային, շարքային Էլվին Ասկերով, զորակոչված Շիրվան քաղաքից (վիրավոր),
  • Ալի Ռահիմով, զորակոչված Մասալինի շրջանից,
  • Մուսթաֆա Ալիջոքսունով, զորակոչված Խաչմազի շրջանից,
  • Սաֆթար Մամեդով, զորակոչված Սալյանի շրջանից,
  •  Աբդինով Հուսեին Էթիբար օղլու, զորակոչված Սումգայիթի շրջանից,
  • Էլնուր Իբրահիմով, զորակոչված Ղուբայի շրջանից,
  • Վյուգար Փոլադով, զորակոչված Թովուզի շրջանից,
  • ենթասպա Ալիև Փերվին Սալահադդին օղլու
  • կրտսեր ենթասպա Հուսեյնով Ռահիլ Սաֆար օղլու
  • կրտսեր ենթասպա Ահմադով Էլչին Ռասիմ օղլու
  • պայմանագրային զինծառայող, շարքային Գուլիև Սարխան Գայրեթ օղլու
  • Գարազադե Անար Վիվադի օղլու

Այսպիսով, թե´ ադրբեջանական մամուլը, թե´ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նվազեցնում են սեփական մարտական կորուստները, բացի այդ հրապարակում վիրավոր զինծառայողի միջադեպն ու վերջինիս անձնական տվյալները միայն զինծառայողի մահվանից հետո։

Սա եզակի դեպք չէ. ավելի վաղ` 2013-ի հոկտեմբերին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի՝ ավտովթարի հետևանքով վիրավորվելու մասին հայտնի էր դարձել միայն վերջինիս մահվանից հետո։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր։

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր հուլիսի 31-ի գիշերվա իր կորուստները

  1. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *