Օգոստոսի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
Այս մասին հայտնում է Պաշտանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված զինծառայող:
Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
Pingback: Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է | Ռազմ.info