Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դերենիկ Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Հունիսի 11-ին մահացած ՊԲ զինծառայողի գործով ձերբակալված կա | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info