Հունիսի 11-ին Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը։
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով։
Բացի այդ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող, 1994 թվականին ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info