«Իսլամական հեղափոխության» 40–ամյակին նվիրված «Հզորություն–40» ցուցահանդեսին Թեհրանում ներկայացվել է իրանական արտադրության նոր Najm-802B և Arash ռադիոլոկացիոն կայանները։
Այս մասին իր բլոգում գրում է փարձագետ Յուրի Լյամինը։
Ռադիոլոկացիոն կայաններն արտադրում է «Շիրազի էլեկտրոնային արդյունաբերություն» գործարանը, որն իրանական ռադիոկայանների հիմնական արտադրողն է։
Բացի Najm-802B կայանից, ցուցադրվել է նաև Arash ռադիոլոկացիոն կայանը, որը առկա տեղեկությունների համաձայն դեռևս փորձարկման փուլում է։
Հիշեցնենք, որ այս ցուցահանդեսը բացվել է հունվարի 30–ին ու բաց է լինելու մինչև փետրվարի 11–ը։ Ցուցահանդեսի առաջին օրերին արդեն ներկայացվել էր իրանական արտադրության նոր՝ «Քաման–12» անօդաչու թռչող սարքը, և «Հովեյզե» նոր թևավոր հրթիռը։