Իրանը նոր ԱԹՍ ու հրթիռներ է ցուցադրել

Հունվարի 30–ին Թեհրանում «Իսլամական հեղափոխության» 40–ամյակի առթիվ բացվել է «Հզորություն 40» անվամբ ցուցահանդես, որտեղ ներկայացվել է իրանական նոր անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), ինչպես նաև տարբեր նոր հրթիռներ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 11–ը։

Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս նյուզ» լրատվական գործակալությունը։ Նոր ԱԹՍ–ն կոչվում է «Քաման–12»։ Ըստ իրանական աղբյուրի՝ այն նախագծել ու կառուցել են իրանցի ինժեներները։

Իրանական «Քաման–12» անօդաչու թռչող սարքը
Իրանական «Քաման–12» անօդաչու թռչող սարքը

«Քաման–12» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Գործողության շառավիղը՝ 1000 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 450 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 100 կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 10 ժ,

Հրթիռներ․

Բացի նոր ԱԹՍ–ից, ներկայացվել են նաև իրանական արտադրության 2 նոր հրթիռ։ Առաջինը «Ախգյար»–ն է, որի առավելագույն հեռահարությունը 30 կմ է:

Իրանական նոր՝ «Ախգյար» հրթիռը
Իրանական նոր՝ «Ախգյար» հրթիռը

Մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Առավելագույն արագությունը՝ 600 կմ/ժ,
  • Երկարություն՝ 1,7 մ,
  • Տրամաչափը՝ 13 սմ,
  • Զանգվածը՝ 27 կգ,
  • Առավելագույն հեռահարությունը՝ 30 կմ։

Հաջորդ հրթիռը կոչվում է «Շահին»։ Ըստ իրանական աղբյուրի՝ այն հակա–ռադարային է, ինչպես նաև կարող է խաթարել էլեկտրոնային համակարգերի աշխատանքը։ Այն տեղադրվում է կործանիչների վրա։

«Շահին» հրթիռը
«Շահին» հրթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *