Նախիջևանի առանձին համազորային բանակի մի խումբ հատուկջոկատայիններ մեկնել են Թուրքիա՝ Կարս քաղաքում միջազգային զորավարժության մասնակցելու համար:
Զորավարժությունները տևելու են մինչև փետրվարի 23-ը: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ ներգրավված են լինելու շուրջ 28 երկրներից դիտորդներ և մասնակիցներ:
