«Հովեյզե». իրանական նոր թևավոր հրթիռը

«Իսլամական հեղափոխության» 40–ամյակին նվիրված «Հզորություն–40» ցուցահանդեսին Թեհրանում ներկայացվել է իրանական արտադրության  հեռահար «Հովեյզե» նոր թևավոր հրթիռը։ 

Այս մասին հայտնում է իրանական պետական «Իրնա» լրատվական գործակալությունը։

Հրթիռը ներկայացրել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին և Իրանի՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Ըստ Հաթամիի՝ հրթիռի հեռահարությունը 1350 կմ է։

Իրանական արտադրության նոր թևավոր «Հովեյզե» հրթիռը
Իրանական արտադրության նոր թևավոր «Հովեյզե» հրթիռը

Հիշեցնենք, որ այս ցուցահանդեսը բացվել է հունվարի 30–ին ու բաց է լինելու մինչև փետրվարի 11–ը։ Ցուցահանդեսի առաջին օրը ներկայացվել էր նաև իրանական արտադրության նոր՝ «Քաման–12» անօդաչու թռչող սարքը, ինչպես նաև «Ախգյար» և «Շահին» նոր հրթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *