Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարին հանձնարարել է ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Նախագահը նշել է, որ գործող կենտրոնական զինվորական հոսպիտալն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Նախագահն այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը:
«Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլևս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին և նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում», –հայտարարել է նախագահ Սարգսյանը:
Նախագահն ավելացրել է, որ վստահ է՝ «տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն»:
Ավելացնենք, որ նույն միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը՝
- Հայաստանը նախատեսում է ռազմական բյուջեի աճ նաև հետագա տարիներին,
- Պաշտպանության նախարարին հանձնարարել է մշակել բանակի զարգացման 7-ամյա ծրագիր: