ՀՀ ՊՆ-ն առաջին անգամ սկսել է գնդապետ-գեներալների ուսուցման ծրագիր

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) կայացել է նոր կրթական ծրագրի մեկնարկը: ՀՀ ԱԺ-ում իր ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ մեկնարկել է գնդապետ և գեներալական կոչում ունեցողների համար ուսուցման ծրագիր: Ծրագրի մեկնարկին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում նոր կրթական ծրագիր է մեկնարկել. 24.10.2017

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում նոր կրթական ծրագիր է մեկնարկել. 24.10.2017

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ դասընթացն իրականացվում է ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար: Առայժմ մեկնարկել է փորձնական, պիլոտային տարբերակը: Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ նախագահը նշել է.

«Սա ևս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, և դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար»:

ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարին հանձնարարել է կազմել զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *