Նախագահը հանձնարարել է կազմել բանակի զարգացման 7-ամյա ծրագիր

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել է մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում զեկուցել իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը նախատեսվում է հաստատել 2018 թ. հունվարի 28-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ Վիգեն Սարսգյանը և ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ Վիգեն Սարգսյանը և ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանը

Նախագահն ավելացրել է, որ սա պետք է լինի մեր պետության հիմնական խնդիրներից մեկը.

«Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին», – նշել է նախագահը:

Խորհրդարանում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ընթացքում նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ նախագահը, ծրագրի հանձնարարականը տալիս,

«հատուկ շեշտադրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի արտադրության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա: «եվ այդ կոնտեքստում, կարևորեց արտահանման հնարավորությունների, կարողությունների զարգացումը, տեխնոլոգիաների առումով»:

Ավելացնենք, հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մասնակցել է նոր կրթական ծրագրի մեկնարկին: Այդ ծրագրով նախատեսվում է գնդապետների և գեներալակազմի ուսուցում, վերապատրաստում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *