Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Անցկացվել են բժշկական հաստատություններից անձնակազմի պարտադիր զորակոչի, շտապ օգնության մեքենաների ներգրավման վարժանքներ: Բացազատվել է զինվորական դաշտային հոսպիտալը, անցկացվել են դասախոսություններ, մարզումներ:
Վարժանքները ղեկավարել են Նախիջևանի առողջապահության նախարար Նիյազի Նովրուզովը, զորակոչի պետական ծառայության պետ, գեներալ-մայոր Սահավեթ Սալմանովը, առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ հրամանատարաշտաբային վարժանքները շարունակվում են: