ՌԴ ՊՆ գույքային հարցերով դեպարտամենտը առաջիկայում նոր աշխատակազմ կունենա

ՌԴ ՊՆ Գույքային հարցերով դեպարտամենտի անձնակազմը առաջիկայում կարող է փոփոխվել, հավանական է, որ այդ փոփոխությունները վերաբերեն նաև ստորաբաժանման ղեկավարի տեղակալներին:

Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է դեպարտամենտի ղեկավարի պաշտոնն ստանձնած Դմիտրի Կուրակինը և հավելել, որ առաջիկա երեք, չորս ամիսների ընթացքում կհաստակեցնի իր տեղակալների հարցը:

Նշենք, որ այդ փոփոխությունները պայմանավորված են դեպարտամենտում և ՌԴ ՊՆ ենթակա «Օբորոնսերվիս» ընկերությունում վերջերս մեծ աղմուկ հանած բացահայտումների հետ, երբ պարզվեց, որ զանազան սխեմաներով մի շարք պաշտոնյաներ հսկայական գումարներ են յուրացրել, ինչի հետևանքով պետությանը 3 մլրդ ռուբլու վնաս է հասցվել։

Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121123/911875607.html
http://razm.info/9023

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *