Ձերբակալվել են Իսրայելում նոյեմբերի 21-ին ավտոբուսի պայթեցման մեղադրյալներ

Նոյեմբերի 22-ին Իսրայելի ոստիկանությունը և ներքին անվտագնության գործակալությունը (Shin Bet) հայտարարել են, որ Թել Ավիվում ավտոբուս պայթեցնելու մեղադրանքով ձերբակալել են Իսրայելի քաղաքացիություն ունեցող արաբ և Հորդանան գետի արևմտյան ափի (West Bank) բնակիչ մի քանի պաղեստինցիների, հաղորդում է «Նյու Յորք Թայմս» թերթը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի գլխավոր շտաբի մոտակայքում, անհայտ անձը պայթուցիկ սարք էր նետել ավտոբուսի մեջ, որի հետևանքով վիրավորել էին 21 անձ:

Հայտարարությունում ասվում է, որ կասկածյալները ձերբակալվել են պայթյունից մի քանի ժամ անց: Ասվում է, որ բոլոր մեղադրյալները, բացի մեկից եղել են պաղեստինյան Բեիթ Լաքիյա գյուղի բնակիչներ և կապեր են ունեցել Համասի և «Մահմեդական Ջիհադ» զինյալ կազմակերպություների հետ: Ենթադրվում է, որ պաղեստինցիները հավաքագրել են Իսրայելի հյուսիսային Թալիբ արաբական գյուղի բնակչին:

Մեղադրյաների ինքնությունը չի հրապարակվել, բայց ասվում է, որ Բեիթ Լաքիյաի մեղադրյալները խոստավանել են, որ պայթուցիկը իրենք են պատրաստել:

Անվտանգության գործակալության և ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ Իսրայելի քաղաքացին պայթուցիկը տեղադրել է ավտոբուսի մեջ, որից հետո պաղեստինցիները այն պայթեցրել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *