ՌԴ ՊՆ-ում կատարված խարդախությունների հետևանքով պետությանը 3 մլրդ ռուբլու վնաս է հասցվել

ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմաքննչական վարչությունը ՌԴ ՊՆ ենթակայությամբ գործող «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ում կատարված խուզարկությունների արդյունքում «Օբորոնսերվիսին» պատկանող անշարժ գույքի, հողային տարածքների և բաժնեմասերի իրացման ընթացքում կատարած խարդախության մեղադրանքով քրեական հինգ գործ է հարուցել:
Խուզարկություն է իրականացվել նաև Կրասնոդարի շրջանում ՌԴ ՊՆ գույքային հարցերով դեպարտամենտի նախկին ղեկավար Ելենա Վասիլևայի մոտ:
Պարզվել է, որ Կրասնոդարի շրջանում, ինչպես նաև Մոսկվայում ՌԴ ՊՆ մի շարք պաշտոնյաներ «Օբորոնսերվիս» ընկերությանը պատկանող ունեցվածքից պարբերաբար ընտրել են առավել հեշտ իրացվող ու հեղինակավոր օբյեկտներ, հողամասեր ու բաժնեմասեր, ապա այդ անշարժ գույքի վրա հսկայական բյուջետային ներդրումներ են կատարվել, այնուհետև էականորեն ցածր գներով այդ գույքը վաճառվել է «Օբորոնսերվիսին» կից առևտրային կառույցներին: Միևնույն ժամանակ բազմաթիվ օբյեկտներ գնվել են հենց «Օբորոնսերվիսից» գողացված փողերով:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքերով՝ նախնական տվյալներով՝ միայն ութ օբյեկտների իրացման հետևանքով պետությանը հասցվել է ավելի քան 3 մլրդ ռուբլու վնաս:
«Օբորոնսերվիս» է եկել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
«Օբորոնսերվիս» ԲԲԸ-ն, որն ստեղծվել է 2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով, ղեկավարում և համակարգում է ՌԴ զինամթերքի և ռազմական տեխնիկայի նորոգմամբ, շինարարությամբ, շինարարական նյութերի և սննդամթերքի արտադրությամբ զբաղվող՝ ՌԴ ՊՆ-ին կից 9 ընկերությունների գործունեությունը:
Մինչև 2011 թվականը ընկերության տնօրենների խորհրդի նախագահ էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
2011 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ Ալեքսանդր Շլյախտուրովը:
Աղբյուրներ՝ http://www.sledcom.ru/news/165570.html
http://www.interfax.ru/realty/realtyinf.asp?id=272613&sec=1461

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *