ԱՄՆ Ազգային գվարդիայի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեոն Սքոթ Ռայսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի նիստում հայտնել է, որ քննարկվում է մինչև 2020-ականների կեսերը շուրջ 236 միավոր F-15C և F-15D ռազմական ինքնաթիռներ շահագործումից հանելու հարցը: Փոխանցում է CNN-ը:
Պաշտոնյան նշել է, որ 236 միավոր F-15-երին կարող են փոխարինել նոր հնարավորություններով արդիականացված F-16 կործանիչները և կկարողանան կատարել այն ֆունկցիաները, որոնք կատարում էին F-15-երը: Ծրագիրը ներկայացրած զինվորականը նշել է, որ ԱՄՆ օդուժի մարտունակությունը «կփոխվի, բայց ամեն ինչ կարգին է»:
F-15C-ն երկշարժիչանի օդային մենամարտերի համար նախատեսված կարծանիչ է: Անձնակազմը 1 հոգի է, արագությունը՝ մինչև 2650 կմ/ժ։ Կործանիչի երկտեղանի տարբերակն է F-15D ինքնաթիռը:
Կործանիչները ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ էին մտել 1979-ի սկզբներից:
Նշենք, որ ԱՄՆ օդուժը 2015-ից ռազմական բյուջեի կրճատման շրջանակներում նախատեսել էր շահագործումից հանել Եվրապայում տեղակայված իր 51 միավոր F-15C կործանիչ: