ԱՄՆ-ն շահագործումից դուրս է բերելու Եվրոպայում իր ունեցած F-15C կործանիչները

ԱՄՆ օդուժը 2015-ից ռազմական բյուջեի կրճատման շրջանակներում ծրագրում է կրճատել իր ունեցած կործանիչների թիվը: Շահագործումից դուրսբերվելիք կործանիչների թվում են 51 միավոր F-15C  կործանիչները։ Ընդ որում, շահագործումից հանվելու են գերազանցապես ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամերիկյան զինուժի կիրառած կործանիչները։

F-15-Eagle

F-15-Eagle

Կրճատումներն իրականացվելու են առաջիկա 5 տարիների ընթացքում։ ԱՄՆ ՌՕՈւ-ն ներկա դրությամբ ունի 230 միավոր F-15C  ինքնաթիռներ։

Նկատենք, որ ամերկյան օդուժի 31 միավոր F-15C տեղակայված են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիակայանում, դրանցից 10-ը մասնակցում են Լիտվայում Baltic Air Policing  ծրագրին։ Նշենք, որ Լեյքենհիթ ավիակայանում կայանում են F-15E Strike Eagle-ի երկու էսկադրիլիաներ։ 54 միավոր F-15C կործանիչներ տեղակայված են Ճապոնիայում՝ Կադեն ավիակայանում։

F-15C կործանիչի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 19.45 մ, թևի բացվածքը՝ 13 մ, բարձրությունը՝ 5.63 մ, առավելագույն արագությունը՝ 2650 կմ/ժ։ Առաջին թռիչքը կատարել է 1972-ին, սկսել է շահագործվել 1976-ին, շահագործվում է հիմնականում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում։

Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատարությունը չի մեկնաբանում ծրագրվող փոփոխությունները։

Այնուհանդերձ, կրճատման այս ծրագիրը լինելու է Եվրոպայում ամերիկյան օդուժի ավիացիոն խմբերի թվով երրորդ ծրագիրը՝ սկսած 2010-ից։ 2010-ի սկզբին կրճատվել է 21 միավոր F-16 Գերմանիայի Շպանգդալի ավիակայանից։ 2013-ին շահագործումից դուրս էին բերվել 21 միավոր А-10 գրոհիչներ, որոնք Եվրոպայում ԱՄՆ օդուժի ունեցած վերջին նման ինքնաթիռներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *