Չեչնիայում հարձակվել են ՌԴ զորամասի վրա. սպանվել է 6 զինծառայող

Մարտի 24-ի առավոտյան, առայժմ անհայտ անձինք, հարձակվել են Չեչնիայում ՌԴ Ազգային գվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով սպանվել է 6 ռուսաստանցի զինծառայող: Ուժայինները արդեն կարողացել են չեզոքացնել հարձակմանը մասնակցած խմբին: 

Ռուսաստանի հակաահաբեկչական կենտրոնից հայտնում են, որ ահաբեկչության փորձին ներգրավվել է 8 զինյալ, որոնցից բոլորին սպանել են:

Ահաբեկիչներին չեզոքացնելու գործողության ակտիվ փուլն արդեն ավարտվել է: Բացի սպանված զինծառայողներից, կան նաև վիրավորները, որոնցից առնվազն մեկի վիճակը ևս ծանր է գնահատվում:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի էր դարձել ընդամենը երեկ՝ մարտի 23-ին, ՌԴ ազգային գվարդիայի զորքերը պետք է ներգրավվեն Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող միացյալ զորախմբի կազմ։ Հնարավոր է, որ միջադեպը կապ ունի տվյալ որոշման կայացման հետ, սակայն սա դեռևս ենթադրություն է միայն:

 

Չեչնիայում ՌԴ ազգային գվարդիայի վրա հարձակված զինյալներ

Չեչնիայում ՌԴ ազգային գվարդիայի վրա հարձակված զինյալներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *