Թուրքական հրետանային կայանները կարող են արտահանվել Մալայզիա

Մալայզիայի առափնյա անվտանգության ուժերի ծառայությունը նախընտրությունը տվել է թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության նավերի համար նախատեսված «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայաններին: Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը:

Թուրքական արտադրության «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայան

Թուրքական արտադրության «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայան

Մալայզիայի առափնյա անվտանգության ծառայությունը ցանկանում է ձեռք բերել թուրքական արտադրության այդ հրետանային կայանները իր 3 նոր ֆրեգատների (ռազմանավի տեսակ) համար, որոնք նախատեսում է ստանալ 2021-ին:

Langkawi International Maritime and Aerospace (LIMA) ցուցահանդեսի ժամանակ ծառայության ներկայացուցիչը նույնպես հաստատել է, որ հրետանային կայանը տեղադրվելու է ֆրեգատի վրա որպես հիմնական զենք և լրացվելու է 12,7 մմ-ոց թնդանոթով:

Ըստ «Ասելսան» ընկերության տվյալների՝ հրետանային կայանը սպառազինված է 30 մմ-ոց Mk 44 Bushmaster-II թնդանոթով, որը կարող է կրակել է 200 փամփուշտ 1 րոպեում: Հրետանային կայանն ունի էլկետրաօպտիկական դիտարկման սարքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *