Թուրք-քրդական բախումներում թուրք զինծառայող է սպանվել

Մարտի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի զինուժի բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 4 զինծառայող վիրավորվել են: Սպանվածը զինծառայող պայմանագրային Օնուր Դենիզն է: 

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Մարտի 22-ին Թուրքիայի ուժայինների և քրդերի բախումներում սպանված Թուրքիայի ԶՈւ զինծառայող Օնուր Դենիզ

Մարտի 22-ին Թուրքիայի ուժայինների և քրդերի բախումներում սպանված Թուրքիայի ԶՈւ զինծառայող Օնուր Դենիզը

Համաձայն աղբյուրի՝ քրդական կառույցի զինյալները սկսել են նռնականետով կրակել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների բազայի ուղղությամբ: Թուրքիայի ուժայինները պատասխան կրակել են, սկսվել է բախումներ կողմերի միջև: Հաքքարիում Թուրքիայի զինուժը PKK-ի զինյալների դեմ գործողություններ է սկսվել:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում PKK կառույցի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի երկու զինծառայող:

Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը քրդական կառույցի զինյալներն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *