Մարտի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Սեմերիկովը նշել է, որ այդ թվերի մեջ ընդգրկած է նաև Կովկասից ահաբեկչական խմբավորումներին միացածների թվաքանակը:
Սեմերիկովը հայտնել է նաև, որ ահաբեկիչների դեմ հաջող պայքար մղելու համար անհրաժեշտ է փակել իսլամիստ-ծայրահեղականների ֆինանսավորման աղբյուրները: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ նրա՝ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև ահաբեկչական կառույցների ցուցակ ստեղծել, բացի այդ պետք է ահաբեկչության դեմ պայքարի այնպիսի ֆորմատ ստեղծել, որում ընդգրկված կլինեն բոլոր միջազգային կառույցները, այդ թվում ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի վերջ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվում է Ռուսաստանի շուրջ 4000 քաղաքացի: 2016-ի հուլիսին էլ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ մոտ 10000 ՌԴ քաղաքացի է կռվում Սիրիայում:
Բացի այդ, ICCT կենտրոնի զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների մեջ ամենամեծ թիվը կազմում են Տաջիկստանի քաղաքացիները: Ռուսաստանից մահապարտ-ահաբեկիչները թվաքանակը 2015-2016թթ ընթացքում կազմել է 13 մարդ: