Ղրիմում մեկնարկել է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի վարժանքների եզրափակիչ փուլը

Ղրիմում մեկնարկել է Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային վարժանքների վերջին փուլը, որոնց մասնակցում է նաև ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի մի մասը և օդուժի 4-րդ բանակը, Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ զորքերը:

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Բյազնիկովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ղրիմում ՌԴ ԶՈւ-ն խոշորամասշաբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում

Ղրիմում ՌԴ ԶՈւ-ն խոշորամասշաբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում

Վարժանքներին ԶՈւ զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում պետք է կատարեն կրակի կառավարման առաջադրանքներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է կրակեն «Նոնա» ինքնագնաց հրետանային կայաններով, Դ-30 հաուբիցներով, ԲՄԴ-2ԿՈւ դեսանտի մարտական մեքենաներով:

Դեսանտայինների գործողություններին օդից աջակցում են ՌԴ օդուժի 4-րդ բանակի ավիացիան և ՀՕՊ զորքերը: Բյազնիկով հայտնել է նաև, որ հակառակորդին հարվածներ են հասցնում Սու-27 կործանիչները, Սու-24 ռմբակոծիչները, Սու-25 գրոհիչները և Մի-24 ուղղաթիռները:

Զորավարժության նպատակը ահաբեկչական խմբավորումների և հակառակորդի կանոնավոր զորքի դեմ գործողությունների մշակումն է:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղրիմում մեկնարկել է խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազմաօդային ստորաբաժանումներ՝ շուրջ 600 միավոր զինտեխնիկա և 2500 զինծառայող:

Վարժանքներին մասնակցում են ՌԴ ԶՈւ 7-րդ դեսանտային դիվիզիան, ինչպես նաև 56-րդ և 11-րդ դեսանտային բրիգադները: Աջակցում են Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի ՌՕՈւ և ՌԾՈւ ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *