Մարտի 20-ին Ղրիմում մեկնարկել է խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազամաօդային ստորաբաժանումները: Ներգրավված են շուրջ 600 միավոր զինտեխնիկա և 2500 զինծառայող:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների նպատակը ահաբեկչական խմբավորումների և հակառակորդի կանոնավոր զորքի դեմ գործողությունների մշակումն է:
Վարժանքների ընթացքում զինծառայողները կիրականացնեն ծովային և մարտավարական դեսանտի իջեցում և կմշակեն ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր օբյեկտների գրավման գործողություններ:
«Գործնական խաղարկման ժամանակ դեսանտայինները Սևծովյան նավատորմի ուժերի հետ համագործակցությամբ կմշակեն հակադեսանտային պաշտպանության վարման տարբեր եղանակներ, այնուհետև կավարտեն ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աջակցությամբ:», — հայտարարել է ՌԴ ԶՈւ ռազմադեսանտային ուժերի հրանատար և զորավարժության ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Սերդյուկովը նաև հայտնել է, որ վարժանքներին մասնակցում են 7-րդ դեսանտային դիվիզիան, ինչպես նաև 56-րդ և 11-րդ դեսանտային բրիգադները: Աջակցում են Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի ՌՕՈւ և ՌԾՈւ ուժերը : Զորավարժությունը կավարտվի մարտական կրակի վարմամբ: