Բրիտանիան ճանաչել է Սիրիայի «Ազգային կոալիցիային», իսկ Սիրիայի քրդերը՝ ոչ

Նոյեմբերի 20-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է Սիրիայի Ազգային կոալիցիային որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ:

Մեծ Բրիտանիայի արտգործ նախարար Վիլյամ Հոգը խորհրդարանում հայտարարել է, որ ընդիմադիրներին աջակցելը «շահավետ է Սիրիային, տարածաշրջանին և Միացյալ Թագավորությանը»: Ըստ Հոգի՝ Եվրամիության այլ երկրներ կհետևեն Բրիտանիայի քայլին:

Մեծ Բրիտանիայից բացի կոալիցիային արդեն ճանաչել են Ֆրանսիան, Թուրքիան և Պարսից ծոցի արաբական երկրները: Կոալիցիային ճանաչել է նաև ԵՄ-ը, բայց վերապահումներով։ Բայց բուն Սիրիայի ներսում կոալիցիայի աջակիցներն այդքան էլ շատ չեն: Նոյեմբերի 19-ին Հալեպի մահմեդական ծայրահեղականաները մերժել էին ճանաչել կոալիցիային և հայտարարել, որ նրանց նպատակը Սիրիայում մահմեդական պետություն ստեղծելն է:

Հաջորդ օրը, նոյեմբերի 20-ին, Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության (Democratic Union Party — PYD) ղեկավար Սալեհ Մուսլիմը հրաժարվել է ճանաչել Սիրիայի նորաստեղծ ընդիմադիր կոալիցիային և նրանց անվանել Թուրքիայի և Քաթարի մանկլավիկներ:

Նախկինում Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ներքո միավորելու փորձերը ձախողվել են, ՍԱԽ-ի Սիրայի ներսում կշիռ և ուժ չունենալու և խմբի ներսում «Մահմեդական եղբայրության» գերիշխանության պատճառով:

Մուսլիմը Ռոյթերս գոծակալությանը հայտնել է, որ. «Նրանք կատարում են նույն սխալները, որն արել էր Սիրիայի Ազգաին խորհուրդը: Նրանք մի գույնի են և իրենց ղեկավարը հոգևորական է: ՍԱԽ-ի 60 տոկոսը «Մահմեդական եղբայրության» և այլ կրոնական խմբերից էին, և հիմա նրանք նույն սխալը կոալիցիայում են կատարում»: Մուսլիմը նշել է, որ կոալիցիայում ներգրավված քրդերը Սիրիայի քրդերի ներկայացուցիչներ չեն և ընտրվել են Թուրքիայի կողմից թուրքերի շահերը պաշտպանելու համար:

Մուսլիմը հայտարարել է, որ նրա կուսակցությունը ցանկություն չունի քրդական անկլավ ստեղծելու և հերքել է որ համագործակցում է Քրդական բանվորական կուսակցության հետ: «Մենք ցանկանում ենք, որ սահմանադրական կարգով քրդերի ներկայությունը ճանաչվի և քուրդ ժողովրդի ժողովրդավարական իրավունքները ունենան ահմանադրական երաշխիքներ», — ասել է Մուսլիմը:

Քրդերը կազմում են Սիրիայի ամենամեծ փոքրամասնությունը՝ մոտ 10%

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *