Իսրայել-Գազա հրադադարը չի կայացել

Նոյեմբերի 20-ին Համասի պաշտոնյա Այման Թահան հայտարարել էր, որ Եգիպտոսի միջնորդած հրադադարը սկսվել է տեղական ժամանակով ժամը 22:00-ին, բայց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսնակը ասել է, որ հայտարարությունը վաղաժամ է: Փաստորեն հրադադարը այդպես էլ չկայացավ։

Գազան կառավարող Համասի պաշտոնյաները հայտարարել էին, որ իրենց կարծիքով հրադադարը մոտ էր, և նրանք սպասում էին Իսրայելի պատասխանին: Իսրայելը իր հերթին փորձում է երկքայլանի պայմանագիր կնքել, ըստ որի սկզբից կարճաժամկետ հրադադար կհայտարարվի, հետո նոր՝ երկարաժամկետ:

Մինչ հրադադրի պայմանագիրը ստորագրելը, երկու կողմերը շարունակել են հրթիռային հարձակումները: ԲիԲիՍի թղթակիցը Գազայից հայտնում է, որ գիշերը Իսրայելը ռմբակոծել է Գազայի կենտրոնում տեղակայված Համասի կառավարության գլխավոր շենքը: Ռմբակոծումից անմիջապես հետո Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը Twitter հարթակով լրագրողներին զգուշացրել է հեռու մնալ Համասի զինյալներից:

Պաղեստինցիները պատասխան կրակ են բացել Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ: Թել Ավիվում հրթիռներից մեկը ընկել է բնակելի շենքի վրա և վիրավորել 6 բնակչի: Գազայի հատվածի մոտակայքում պաղեստինցիների հրթիռային կրակից զոհվել են Իսրայելի բանակի 18-ամյա զինվոր և ազգությամբ արաբ Իսրայելի քաղաքացի:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երուսաղեմ և Նեթանյահուի հետ հանդիպում ունեցել: Քլինթոնը հայտարարել է, որ. «Մոտակա օրերին Միացյալ Նահանգները աշխատելու են Իսրայելի և տարածաշրջանի գործընկերների հետ հասնել այն արդյունքին, որը կամրապնդի Իսրայելի ժողովրդի պաշտպանությունը, կբարելավելի Գազայի ժողովրդի իրավիճակը և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար բազմակողմանի խաղաղություն կստեղծի»

Երուսաղեմից հետո, Քլինթոնը մեկնել է Հորդանան գետի արևմտյան ափ (West Bank)։ Ծրագրած է, որ նա երեկոյան մեկնելու է Եգիպտոս, նախագահ Մոհամեդ Մորսիի հետ հանդիպելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *