ԵՄ-ն ճանաչել է ապստամբ Սիրիայի Ազգային կոալիցիային, բայց ոչ ամբողջապես

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում Եվրոպական Միությունը սիրիական նորաստեղծ Ազգային կոալիցիան ճանաչել է որպես Սիրիայի իրավական ներկայացուցիչ, բայց ճանաչումը ամբողջական չէ, ինչպես օրինակ Ֆրանսիայի, Թուրքիայի և մի շարք Արաբական երկրներինը:

ԵՄ-ը կոալիցիային կոչ է արել «ներկա ռեժիմի վստահելի այլընտրանք» ստեղծելու ծրագիր մշակել: Հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ ակնկալում է, որ նոր կոալիցիան կհետևի մարդու իրավունքների սկզբունքներին, ժողովրդավարությանը, կընդգրկի ընդիմադիր բոլոր խմբերին և Սիրիայի քաղաքացիական հասարակությանը»:

Մինչդեռ Հալեպում պատերազմող մի քանի մահմեդական ծայրահեղական խմբեր հայտարարել են, որ չեն ճանաչում կոալիցիայի օրինականությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և արաբական երկրների աջակցությամբ: Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող խմբերը տեսագրություն են տարածել, որտեղ հայտարարում են, որ իրենց նպատակը Սիրիայում մահմեդական պետություն ստեղծելն է, և մերժում են արտասահմանից պարտադրվող բոլոր ծրագրերը:

Սիրիայի Ազատ բանակի հրամանատարությունը անմիջապես հերքել է այն: Դուբայում տեղակայված սիրիական «Օրիենտ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ապստամբների Հալեպի ռազմական խորհրդի հրամանատար Աբեդ ալ Ջաբար ալ Ակիդին հայտարարել է, որ տեսանյութը «անձնական կարծիք է արտահայտում» և պնդել է, որ կոալիցիան վայելում է ապստամբների աջակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *