Վրաստանն ավելացրել է իր ուժերը Աֆղանստանում

Հոկտեմբերին Վրաստանն ավելացրել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողների թիվը՝ նախկին 900-ի փոխարեն հասցնելով այն 1571-ի: Այդ մասին հայտնել են Վրաստանի ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր Վրաստանի Կառավարության՝ Աֆղանստանում վրացական ուժերի ավելացման մտադրության մասին:

Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 22-ին կայցելի Աֆղանստան, որտեղ կհանդիպի վրացի զինծառայողների հետ:

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այն պետություններից է, որն ամենամեծ օժանդակությունն է ցուցաբերում Աֆղանստանում իրականացվող գործողություններին:

2009 թվականից ի վեր, երբ Վրաստանը միացավ Աֆղանստանում իրականացվող գործողություններին, այդ երկրում վրացի 18 զինծառայող է զոհվել, որոնցից 7-ը՝ ընթացիկ տարում: Սակայն Վրաստանի ՊՆ-ն չի հրապարակում այդ ընթացքում վիրավորված վրացի զինծառայողների թիվը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *