ՀԱՊԿ-ը մտադիր չէ օգտագործել իր ուժային պոտենցիալը՝ կազմակերպության անդամ-պետությունների ներքաղաքական իրադրությանը միջամտելու համար: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և հավելել, որ կազմակերպությունը նրա համար չէ, որպեսզի ժանդարմի գործառույթ իրականացնի և անդամ այս կամ այն պետությունում մյուսների համար ցանկալի ռեժիմ մտցնի:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ փորձագետների և ղեկավարների մակարդակով քննարկվում է ՀԱՊԿ պոտենցիալի օգտագործման հարցը, եթե կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկում ստեղծվի նույնպիսի իրավիճակ, ինչպիսին հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում էր:
Բորդյուժան հիշեցրել է կազմակերպության կանոնադրության այն կետը, որի համաձայն՝ անդամ որևէ պետության ներսում ագրեսիայի, պետության անվտանգության ու կայունության դեմ սպառնալիքի առկայության դեպքում ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել իր պոտենցիալը:
Նա ընդգծել է, որ խոսքն այստեղ միայն զորքերի կամ առհասարակ ուժային պոտենցիալի կիրառման մասին չէ. ըստ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի՝ այս առումով առկա է հնարավորությունների լայն շրջանակ՝ ՀԱՊԿ միջնորդ-դերից մինչը խաղաղապահ առաքելություն, քաղաքական ազդեցություն, օժանդակության ցուցաբերում իրավապահ մարմիններին, սահմանին համապատասխան աշխատանքների իրականացում՝ առանց տվյալ պետություն մուտք գործելու:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121120/911497369.html