Դավութօղլու` «Փեթրիոտ» համակարգեր ձեռք բերելու բանակցությունները վերջնական փուլում են

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր ձեռք բերելու բանակցությունները վերջին փուլում են,- հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

«Փեթրիոտ» համակարգերը Թուրքիան նախատեսում է տեղադրվել 900 կմ երկարություն ունեցող թուրք-սիրիական սահմանին:

Դավութօղլուn մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ին «Փեթրիոտ» համակարգեր են տրամադրում հայտնի են, մենք այդ երկրների հետ համաձայնության ենք եկել: Պաշտոնական դիմումը լրացվելու է հնարավորինս շուտ»:

Միակ երկրները, որոնք Թուրքիային կարող են «Փեթրոտ» համակարգեր տրամադրել, ԱՄՆ-ն, Գերմանիան և Հոլանդիան են: Գերմանիան և Հոլանդիան այս շաբաթ հայտարարել էին, որ պատրաստ են Թուրքիայի հետ բանակցելու:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրեաս Ֆոգ Ռասմուսենը նոյեմբերի 19-ին լրագրողներին հայտնել էր, որ համակարգերի տեղակայումը միայն պաշտպանական բնույթ է ունենալու և այն չի օգտագործվելու Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *