ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում, սկսվել են հրթիռային և հրետանային ստորաբաժանումների մեկամսյա ճամբարային հավաքները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։
Հավաքներին ընդհանուր առմամբ ներգրավված է 13 հազար զինծառայող , 3000 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում «Տոռնադո», «Գռադ» և «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Ս», «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Խրիզանտեմա» հակատանկային հրթիռային համալիրներ։
Վարժանքներին ներգրավվելու են նաև անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշման կայաններ։
Վարժանքներին զինծառայողները կրակ են վարելու տարբեր հեռավորություններից և տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Մշակվելու են նաև կրակի կառավարման և թիրախի խոցման ճշգրտությունը բարձրացնելու հարցեր։
Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները: