Սաուդյան Արաբիան Չինաստանից պատվիրել է 300 միավոր ԱԹՍ

Սաուդյան Արաբիան Չինաստանից  300 միավոր «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II)  հեռահար հետախուզական-հարվածային ԱԹՍ է պատվիրել, իսկ գործարքը գնահատվում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը աննախադեպ է պատմության մեջ:

Այս մասին չինական աղբյուրներին հղում անելով հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (bmpd) բլոգը:

Չինաստանի արտադրության «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային անօդաչու թռչող սարքեր

Չինաստանի արտադրության «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային անօդաչու թռչող սարքեր

Պատվերը տրվել է ԱԹՍ-ներ արտադրող «Չինաստանի պետական ավիացիոն արդյունաբերության կորպարացիայի» մաս կազմող «Չենգդու ինքնաթիռաշինական և հետազոտական ինստիտուտին»

«Պտերոդակտիլ-2» (Wing Loong II)  ԱԹՍ-ն իր առաջին թռիչքը կատարել էր այս տարվա փետրվարի 27-ին: ԱԹՍ-ի արտահանման մրցույթը շահել էին դեռևս  առաջին թեստային թռիչքից առաջ: Սակայն անօդաչուները գնող երկիրը, պայմանագրի գումարը և մատակարարվելիք սարքերի քանակը չէր բացահայտվում:

Նման պայմանագրի ստորագրմամբ Չինաստանը դառնում է ԱՄՆ-ից հետո ԱԹՍ արտահանող երկրորդ խոշոր երկիրը:

Նշվում է ,որ Սաուդյան Արաբիայի սպառազինությունում առկա էր «Պտերոդակտիլ-1» ԱԹՍ, որը օգտագործվում է նաև Եմենում ընթացող հակամարտությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *