Մարտի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ՝ թուրք-իտալական արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռները համալրվել են թուրքական արտադրության հակատանկային հրթիռներով։
ROKETSAN'ın geliştirdiği,seri üretim ve teslimatı devam eden uzun menzilli tank savar füzesi 'UMTAS', ATAK helikopterlerimizde kullanılıyor. pic.twitter.com/u3ZZ9W34bl
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 11, 2017
Ուղղաթիռների սպառազինությունը համալրած հակատանկային հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը։
Հիշեցնենք, որ Mızrak-U կամ UMTAS անուններով հայտնի թուրքական հրթիռը ուղղաթիռների վրա տեղադրելու համար փորձարկվում էր դեռևս 2014 թ.: Հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը.
- Ուղղորդվում է լազերային ճառագայթով,
- Խոցման առավելագույն հեռահարությունը — 8000 մ
- Նվազագույնը — 500 մ, շ
- Տրամաչափը — 160 մմ,
- Երկարությունը — 1800 մմ,
- Զանգվածը — 37,5 կգ է։
Ավելացնենք, որ Թուրքիայի զինուժին մինչ օրս մատակարարվել է 19 միավոր «Աթաք» ուղղաթիռ, որոնցից վերջինը՝ 2017 թ. հունվարին:
T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։