Մարտի 11-ին ռուս-հնդկական BrahMos Aerospace համատեղ ընկերության գործադիր տնօրեն Սուդհիր Կումհար Միշրան հայտնել է, որ Հնդգակաստանում հաջողությամբ փորձարկել են համատեղ նախագծած BrahMos գերձայնային հրթիռները, որոնց խոցման հեռահարությունը հասցվել է 400 կմ: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ընկերության ղեկավարը նշել է, որ եթե նախկինում հրթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում էր ընդամենը 290 կմ, ապա ներկայում այն ավելացվել է մինչև 400-ի:
Այս փոփոխությունը կապված է նրա հետ, որ Հնդկաստանը դարձել է «Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի» երկրների լիիրավ անդամություն: Նշված ռեժիմով սահմանվում է, որ այդ կարգավիճակը չունեցող երկրների ԶՈւ սպառազինությունում չպետք է լինի 300 կմ հեռահարությունը գերազանցող հրթիռ:
Հիշեցնենք, որ 2014 թ. Հնդկաստանն իրականացրել էր հրթիռների առաջին համազարկային արձակումը: 2014-ի փետրվարին Հնդկաստանի ռազմածովային ուժերը նույն հրթիռներից արձակել էին 2 հատ՝ համազարկով:
BrahMos հրթիռների նախագծումն իրականացվել է 1998-ից սկսած, իսկ առաջին անգամ այն ներկայացվել է 2006-ին։
Հրթիռի նախնական տարբերակի ՄՏԲ.
- Զանգվածը — 3 տ. (օդից արձակվող տարբերակը՝ 2,5 տոննա),
- Մարտական մասի զանգվածը — 250-300 կգ (կարող է տեղափոխել նաև միջուկային մարտագլխիկ),
- Թռիչքի առավելագույն բարձրությունը — 15 կմ է,
- Առավելագույն հեռավորությունը — 300 կմ (նյոր տարբերակի համար՝ 400 կմ)։
Հրթիռը թռչում է ձայնի արագությունը 2 անգամ, իսկ մեծ բարձրությունների դեպքում՝ մինչև 2,8 անգամ գերազանցող արագությամբ։