Մինչև ապրիլ նախատեսվում է Թուրքիայի զինուժին հանձնել ևս 2 «Աթաք» ուղղաթիռ

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն ավարտել է Թուրքիայի զինուժի համար նախատեսված 20-րդ և 21-րդ T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների արտադրությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Համաձայն աղբյուրի՝ պլանավորվում է այս ամիս «Աթաք» ուղղաթիռները փոխանցել Թուրքիայի զինուժին:

Մինչ այս 19-րդ «Աթաք» ուղղաթիռը Թուրքիայի զինուժին է հանձնվել 2017-ի հունվարի 4-ին: Այս մասին հայտնում է թուրքական En Son Haber լրատվակայքը: Հանձման արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Թուրքիայի զինուժին թվով 19-րդ «Աթաք» ուղղաթիռի հանձման արարողության ժամանակ

Թուրքիայի պաշտպանության նախարարը Թուրքիայի զինուժին թվով 19-րդ «Աթաք» ուղղաթիռի հանձման արարողության ժամանակ

Առաջին խմբաքանակով TAI ընկերությունն ընդհանուր առմամբ 9 միավոր ուղղաթիռ պիտի տրամադրեր թուրքական զինված ուժերին: Մատակարարման գործընթացը սկսվել է 2014-ի ապրիլին: 2015-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ ընկերությունն արդեն ավարտել էր 9 ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին:

Ավելացնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է TAI ընկերությունը։

Հավելենք, որ Թուրքիան այս ուղղաթիռները մինչ օրս օգտագործել է միայն երկրի ներսում քրդական PKK-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *