Թուրքիայում փորձարկել են ուղղաթիռների վրա տեղադրվող հակատանկային համակարգը

Թուրքիայում առաջին անգամ փորձարկել են հարվածային ուղղաթիռների վրա տեղադրված Mızrak-U (Մըզրաք-Ու) հակատանկային հրթիռային համակարգերը։

Թուրքական Ռոքեթսան ընկերության արտադրած հրթիռները փետրվարի 28-ին փորձարկվել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի AH-1S ուղղաթիռներով։

Mizrak-U հակատանկային համակարգի փորձարկումը

Mizrak-U հակատանկային համակարգի փորձարկումը

Հրթիռները կարողացել են խոցել 3.5 կմ հեռավորությամբ թիրախները, իսկ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը կրակային փորձարկումը որակել է որպես հաջող։

Mızrak-U հակատանկային համակարգերով Թուրքիայում պատրաստվում են զինել թուրք-իտալական արտադրության T-129 Atak ուղղաթիռները, որոնք նույնպես ներկայում շարունակում են փորձարկումները։

Ըստ հեղինակների՝ Mızrak-U մեծ հեռահարության հակատանկային կառավարվող հրթիռներն ունակ են խոցել թիրախներ մինչև 8 կմ հեռավորության վրա։ Կրակի նվազագույն հեռավորությունը 500 մետր է։

Սպասվում է, որ համակարգը սերիական արտադրությունը սկսելու է 2015 թվականին, իսկ մինչ այդ փորձարկումները շարունակվելու են։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական Ռոքեթսան (թուրք՝ Roketsan) ընկերությունն Ադրբեջանում փորձարկել է Mızraq-U և Mızraq-O հակատանկային հրթիռային համալիրները։ Փորձարկումներն ընթացել են Ադրբեջանի զինված ուժերի մասնագետների մասնակցությամբ, ովքեր էլ գնահատել են համակարգը՝ հետագայում այն ձեռք բերելու նպատակով։

Փորձարկումների ընթացքում հակատանկային հրթիռային համալիրներն տեղադրված են եղել թուրքական Otokar ընկերության արտադրության Cobra զրահամեքենայի վրա։

Mızraq-O-ն միջին հեռահարության հակատանկային համակարգ է, խոցում է թիրախներ առավելագույնը 4 կմ, նվազագույնը 200 մ հեռավորության վրա։

One response to “Թուրքիայում փորձարկել են ուղղաթիռների վրա տեղադրվող հակատանկային համակարգը

  1. Pingback: «Ռոքեթսան» ընկերությունը ներկայացրել է Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռների սպառազինման իր ծրագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *