Հայաստանը երկու նոր ռազմական հաստիք կստանա ՀԱՊԿ-ում

Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ՀԱՊԿ-ում կունենա ռազմական խորհրդատուի և ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի հաստիքներ: Այդ մասին նշված է Կառավարության կայքում:

Հաշվի առնելով միջազգային կազմակերպություններում կոնսենսուսի հիման վրա որոշումների կայացման, ինչպես նաև պաշտպանության ոլորտին առնչվող հարցերում յուրահատուկ մասնագիտական մոտեցման անհրաժեշտության հանգամանքերը՝ զինված ուժերի ներկայացուցչի անմիջական մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը, այդ թվում ՀՀ-ին առնչվող հարցերի քննարկմանը, թույլ կտա տեղում օպերատիվ կերպով արձագանքել ընթացիկ խնդիրներին, լիարժեքորեն ներկայացնել ՀՀ դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ անունից փաստաթղթեր ստորագրել և այլն:

Նշված հաստիքների ստեղծումը կապահովի աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ, ելնելով ներկա փորձից, միջազգային կազմակերպություններում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն ու քննարկումներն են:

Աղբյուր. http://tert.am/am/news/2012/11/15/hapk-gov/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *