Իսրայելը Գազայի հատվածում զանգվածային գործողություն է սկսել

Նոյեմբերի 14-ին Իսրայելի պաշտպանության ուժերը «Պաշտպանության սյուն» անվանումով զանգվածային գործողություն են սկսել Գազայի հատվածում: Գործողության ընթացքում 20 օդային հարված է հասցվել պաղեստինական թիրախներին։ Հարվածներից մեկի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ կազմակերպության ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարին:

Ահմեդ ալ-Ջաաբարինից բացի Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի պահեստներին, որտեղ՝ ըստ իսրայելական աղբյուրների պնդման, կային մինչև 40 կմ հեռահարության հրթիռներ, որոնք կարող էին հասնել Իսրայելի հարավային քաղաքներ, ինչպես նաև պարսկական արտադրության «Ֆաջար-5» հրթիռներ, որոց հեռահարությունն է մինչև 70կմ և որոնք կարող էին հարվածել մայրաքաղաք Թել Ավիվին:

Իսրայելը օդային հարվածներիի հետ մեկտեղ սպառնացել է զորք մտցնել Գազայի հատված: Վերջին անգամ իսրայելական զորքը Գազա մտել է 2008-2009 թթ. երեք շաբաթ տևողությամբ գործուղության ժամանակ:

Իսրայելի բանակի խոսնակը Twitter հարթակում «խորհուրդ է տալիս» ՀԱՄԱՍ-ի բոլոր մարտիկներին՝ թե´ ղեկավար, թե´ ցածր օղակների. «մոտ օրերս գլուխները գետնից չբարձրացնել» (We recommend that no Hamas operatives, whether low level or senior leaders, show their faces above ground in the days ahead):

Որպես Իսրայելի հարձակման պատճառ նշվում են Գազայից հրթիռակոծումները. այս տարի Իսրայելի վրա մոտ 750 հրթիռ է արձակվել: Նոյեմբերի 10-ին Գազայի տարածքից արձակած հրթիռը վնասել էր Իսրայել-Գազա սահմանը հսկող զինվորական մեքենան և վիրավորել 4 զինծառայողի:

Նոյեմբերի 14-ին ՀԱՄԱՍ-ին ենթակա Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածները ալ-Ջաաբարինից բացի սպանել են առնվազն 10 և վիրավորել 40 քաղաքացիական անձանց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *