Թուրքիայի գլխավոր շտաբից նոյեմբերի 13-ին տեղեկացրել են, որ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը Թուրքիայի Հաքյարի նահանգում անցկացված հատուկ գործողություների ընթացքում սպանվել է Քրդական Բանվորական կուսակցության (ՔԲԿ) ութ մարտիկ,- հաղորդում է թուրքական Hurriyet Daily News գործակալությունը:
Ռազմական գործողությանը մասնակցել են հատուկ ստորաբաժանումների, ժանդարմների մի քանի գումարտակ, ինչպես նաև ոստիկանության հատուկ գործողություների երկու խումբ և «գյուղական պահակներ» (Թուրքիայի իշխանությունների ստեղծած քրդական ռազմականացված խմբեր են, որոնց նպատակը ՔԲԿ դեմ պայքարելն է): Թուրքական կորուստների մասին հաղորդակցությունում նշված չէ: