Իրանի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության տորպեդ է փորձարկվել

Իրանի բանակի ռազմածովային ուժերի  «Վելայեթ-95» զորավարժության երրորդ օրը  պայմանական հակառակորդի թիրախն է խոցել «Ղադիր» դասի սուզանավից արձակված «Վալֆաջր» տորպեդը։ Այս մասին փետրվարի 28-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

«Վալֆաջր» տորպեդի նախագծման աշխատանքները սկսվել են 2011-ին։ Արտադրական գիծը բացվել է 2015-ից։ Նախատեսված է ծովային տարբեր թիրախներ խոցելու համար։

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

«Վելայեթ-95» զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 26-ին,  ընդգրկում է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։

Զորավարժության երկրորդ օրը  իրականցվել են ծովային ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև դեսանտավորման գործողություններ F-27 ինքնաթիռներից։ Տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ զորավարժության երկրորդ օրը փորձարկվել էին նաև  տեղական արտադրության  նոր հրթիռներ՝ մասնավորապես «Նասիր» թևավոր հրթիռը և «Դեհլավիեհ» հականավային, լազերային ճառագայթով կառավարվող հրթիռը։

«Վելայեթ-95» զորավարժությանը ներգրավված են  սուզանավեր, ականակիր և հետախուզական նավեր, ինչպես նաև ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, անօադչու թռչող սարքեր, ՌԷՊ միջոցներ, ռադարային համակարգեր, շարժական հիվանդանոցներ և այլն: Վարժանքներին մասնակցելու են ՌԾՈւ հատուկջոկատայինները:

Իրանի ՌԾՈւ ծովային ականազերծման գործողություն, (արխիվ)

Իրանի ՌԾՈւ ծովային ականազերծման գործողություն, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *