Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ կորուստներից ևս մեկի ինքնությունը

Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուլ Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզալիև Փարվիզ Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): 

Ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան մասին հայտնել են նաև սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը, նրա ծննդավայր Ղուբայի շրջանի անունը կրող էջը:

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):

Դատելով միջադեպի ուղղությունից՝ ամենայն հավանականությամբ, այս զինծառայողը կապ չունի փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժի ձախողված հարձակման հայտնի երկու դեպքերի հետ: Սակայն սա առայժմ որևէ այլ տեղեկությամբ չի հաստատվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ադրբեջանի բանակը հարձակման փորձ էր նախաձեռնել Ակնայի (Աղդամ) և Մարտունու (Խոջավենդ) ուղղություններով, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը միջդիրքային տարածությունում թողել էր 5 զինծառայողի դիակ:

Բացի այդ, փետրվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ փետրվարի 27-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող:

Այսպիսով, 2017 թ. հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 14 սպանված զինծառայողի ինքնություն: Սակայն, հաշվի առնելով կորուստները թաքցնելու Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես նաև նախկինում բազմիցս արձանագրված նմանատիպ դեպքերը՝ Ադրբեջանի ԶՈւ կորուստների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *