Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Արցախի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Փետրվարի 22-ին լույս 23-ի գիշերը Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց։
Գիշերը հակառակորդը շարունակել է կրակել Դ-44 տիպի հրանոթներով, ականանետներով ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:
Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետներ՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը՝ հրանոթից, 52-ը՝ ականանետներից:
ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողի կորուստը, որի մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, նույնպես ՊԲ կանխարգելիչ գործողության արդյունք է։