Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
Համաձայն «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի, Կամո Բահաթուրի Վարդանյանը ծնվել է 1966, Արցախի Մարտունիի շրջանի Նորշեն գյուղում: 1986-ին ընդունվել է Երեւանի գյուղատն տեսական ինստիտուտ, 2-րդ կուրսից ներգրավվել է ազգային-ազատագրական պայքարին: 1988-94-ին Մարտունիի կամավորական ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ նախկին շտաբի պետ Լյովա Մնացականյանը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։